Նորություններ
Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է այդ հաստատությունների և մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հյուրընկալել էր «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ: Մինչ այդ սփյուռքահայ երեխաները ծրագրի շրջանակներում այցելել էին Մատենադարան, Եռաբլուր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, զորամասեր, սովորել հայերեն…
ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին:
Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։
Հուլիսի 11-ից 13-ը «Զառ» ուսումնական կենտրոնում խաղաղապահ գործողությունների սցենարով եռօրյա զորավարժություն անցկացվեց: Ներգրավված էին Խաղաղապահ բրիգադի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկի շուրջ 500 զինծառայողներ, ռազմական ու բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ: