Նորություններ
Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2017թ. համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնող ՀՀ զորախմբի անդամների համար անցկացվեց սեմինար-քննարկում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին առնչվող թեմաների շուրջ:
Օրը շոգ է, աշխատանքային: Բայց Երեւանի «էրեբունի» օդանավակայանում «ասեղ գցելու» տեղ չկա. նշվում է ռազմաավիացիոն ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը: Քանի դեռ հանդիսավոր միջոցառումը չի մեկնարկել, երեխաները մեծ ոգեւորությամբ զննում են ցուցադրված ուղղաթիռները: Իրար հերթ չտալով՝ պտտում են ղեկը, սեղմում այս ու այն կոճակը. վերջապես իրենց իսկական օդաչուներ զգալու հնարավորություն ունեն:
Հարավարեւելյան դիրքը սահմանի ծայրին է: Ամառային դեղնահող ճանապարհն արագ ենք անցնում եւ տեղ հասնում քրտնած ու փոշոտ: Մեքենայի անիվների արգելակման ձայնը բլինդաժում հանգստացող զինծառայողներին հավաքում է հսկայական թթենու տակ: Մերկ հարթավայրում հաստաբուն կանաչ ծառը, ասես, փրկության օազիս լինի:
4-րդ զորամիավորման N զորամասում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ ուղղված կարգապահության և ծառայության անվտանգ կազմակերպման խնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին գերատեսչության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: