Նորություններ
«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության հետ:
Հունիսի 27-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն ՀՀ տարածքում հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:
Հունիսի 26-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, անվճար հիմունքներով, կազմակերպել է նեղ մասնագիտական բուժզննում՝ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատների համար։
Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ:
Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները: