Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:

ԱՆՊԱՐՏՆԵՐԸ

Փետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում:

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

Հունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը: Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ ՀԱՄԱԶԳԵՍՏՍ

Մարտկոցի հրամանատար, կապիտան Սեդրակ Մադաթյանը ծառայում է հարավային սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը կապիտանի մասին խոսելիս նշում է. «Մեր երիտասարդ լավագույն սպաներից է, պարտաճանաչ է, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ է եւ միաժամանակ բարյացակամ ու հոգատար: Մասնագիտական բարձր եւ հիմնարար գիտելիքներով է օժտված»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով քաղաքացիների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2017թ. դեկտեմբերի 31-ը: