Նորություններ
ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Մայիսի 14-ից 26-ը պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների ու Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 30-ից ավելի սպա-հոգեբաններ անցան վերապատրաստման դասընթաց:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված զորքերի թիկունքային ապահովման հարցերը քննարկելու նպատակով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ թիկունքի գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
2017թ-ին մայիսի 28-ին Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում նշվում էր Եռատոնը, ինչպես նաև Վայոց ձորի մարզի զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձը: Միջոցառումը անցկացվում էր Վայքի քաղաքապետարանի հրապարակում, որին մասնակցում էին 4-րդ զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանը, N զորամասի անձնակազմը՝ գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ, Վայք համայնքի ղեկավար Թ. Ավետյանը, Վայքի երկրապահ կամավորականների միության անդամները, դպրոցների տնօրենները և համայնքի բնակիչները: