Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված §Ռազմական լրագրություն¦ խորագրով մեկշաբաթյա մասնագիտական դասընթացը։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՌԴ ՊՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ՃՇԳՐԻՏ ԽՈՑՈՒՄ

3-րդ բանակային զորամիավորումում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն ենթակա բոլոր զորամասերի հրամանատարական կազմերի ներգրավմամբ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՇՏԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեցին զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա զորավարժություններ: Գումարտակի և վաշտի գործողությունները վերահսկում և համապատասխան խորհրդատվությամբ հանդես էր գալիս զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս մարտական պատրաստության և զորամասի կենսագործունեության այլ ոլորտների վերահսկում է իրականացվել և ցուցաբերվել մեթոդական օգնություն ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում: Մարտկոցի կազմով նախապատրաստված կրակային դիրքում կրակի կառավարման գործընթացն է:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելեցին «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: