Նորություններ
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը այն լավագույն օրինակներից է, որ վկայում է՝ ճիշտ նպատակադրման, նվիրական գործի գիտակցման և լավ թիմի առկայության դեպքում հնարավոր է «սարեր շուռ տալ»: Վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել էր ապրիլյան պատերազմից հետո, ինչը նախաձեռնող խմբի անդամների յուրատեսակ շնորհակալությունն էր այն տղաներին, որոնք իրենց առողջությունն էին զոհաբերել մեր երկրի սահմանների պաշտպանությանը:
44-օրյա պատերազմի առաջին կամավորագրվողներից էր կապանցի Շավարշ Մուրադյանը։
Հայրենասիրությունը գեներով էր փոխանցվել. ազատամարտիկ հայրը՝ Մարտուն Մուրադյանն իր երկու որդիներին՝ Շավարշին ու Ալեքսին դեռ մանկուց Սյունյաց ամեն քար ու թփին էր ծանոթացնում, միասին շրջում էին հարազատ բնօրրանի սրբատեղիներում՝ Հալիձորի բերդ, Վահանավանք, Դավիթ Բեկի բերդ….
Վիրավոր, հազար անգամ բզկտված, մի սրտի չափ մնացած հայրենի հողի համար անընդհատ պատերազմ է…
Օջախ չկա, տուն չկա, որ կռվի մասնակից հարազատ-բարեկամ չունենա։
Արսեն Անդրանիկի Դավթյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում: 2008 թ. ավարտել է մայրաքաղաքի Սմբատ Բյուրատի անվան 125 միջնակարգ դպրոցը, իսկ հաջորդ տարի զորակոչվել ՊԲ զորամասերից մեկը:
Արցախյան վերջին պատերազմի վավերագրական դրվագներից հայտնի Կարո Հարոյանին հավանաբար շատերն են հիշում։ Մայոր Հարոյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Նա նույն ոգով, քաջաբար կռվել ու վիրավորվել է վերջին եռօրյա պատերազմի ժամանակ:
Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Կորցնել-փնտրել-գտնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հայրենի՛ք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ վառվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ. մորմոքել է գրողը: Ու հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։