Նորություններ
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:
ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասում բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով կազմակերպվել է միջոցառում, որի շրջանակներում զորամաս են այցելել Երևանի թիվ 154 հիմնական դպրոցի աշակերտները՝ տնօրեն Սուսաննա Արշակյանի գլխավորությամբ:
5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 25-ին անցկացվեցին ստուգողական պարապմունքներ ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։
1915 թվականի Մեծ Եղեռնից 102 տարի է անցել, սակայն այսօր էլ հիշում և պահանջում ենք անցած դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչումն ու դատապարտումը: