Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Օրերս անցկացվեց 5-րդ զորամիավորման 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների անփոփումը:

ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ  ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

4-րդ բանակային զորամիավորման 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ օրերս զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց ենթակա զորամասերից մեկի գումարտակային ցուցադրական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման էր՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի:

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՆ

Ապրիլի 22-ին Վեդի քաղաքում կայացավ ապրիլյան պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի բացման արարողությունը:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորուման ենթակա զորամասերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ: Զինծառայողները մասնակցեցին նաև Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում անցկացված միջոցառումներին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: