Նորություններ
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է:
Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի առաջնահերթություններից է: Մեր երկնքի խաղաղությունն ու պաշտպանությունը միայն բարեհաջող թռիչքներն ու վայրէջքները չեն:
Մանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ: Սրանք իմ խոսքերը չեն, ինչ-որ գրքում եմ կարդացել: Ու հիմա պատմում եմ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանին:
ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման ու քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որի ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: