Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը:

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԿԱՍՊԵՐՍԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի գլխավորած պատվիրակությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Մրցակցային միջավայրի ձևավորման, մրցույթների թափանցիկության ապահովման նպատակով անցկացվող հավաքների շրջանակում մարտի 2-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը, այս անգամ՝ իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ։ Հանդիպումը նվիրված էր ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հիմնական պահանջների ու պայմանների, խնդրահարույց հարցերի և իրավական ընթացակարգերի քննարկմանը։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող պլանավորման և վերանայման գործընթացի ու գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: