Նորություններ
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Չընդհատվող պատերազմ, ամեն քայլափոխի հանդիպող զինյալ պարեկներ, էլեկտրականության, առանձին վայրերում նաեւ խմելու ջրի իսպառ բացակայություն: Այսպիսին է ներկայիս Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Նախքան պատերազմը տեղի հայ համայնքի անդամների թիվն այստեղ գերազանցում էր 100 հազարը, այժմ այն երկու անգամ նվազել է: Շատերը գաղթել են այլ երկրներ, մի մասն էլ ՀՀ կառավարության տրամադրած օդանավերով տեղափոխվել եւ ապաստան է գտել մայր հայրենիքում: Այսուհանդերձ, տասնյակ հազարավոր հայեր այսօր էլ շարունակում են բնակվել իրենց համար երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում:
Սերժանտ Գրիգոր Թադեւոսյանը ՀՀ խաղաղապահ բրիգադի պայմանագրային զինծառայող է: Ֆիզիկական գերազանց տվյալներ ունեցող երիտասարդը ռեկորդներ է սահմանել պտտաձողից կախված ձգումներ կատարելու վարժությունից եւ երկու անգամ գրանցվել հայկական «Դյուցազնագրքում»: Այս վարժությամբ գերազանցել է նաեւ Գինեսի գրքի վերջին ռեկորդը: Շուտով հայտ կներկայացնի Գինեսի ռեկորդների հանձնախմբին իր նոր՝ այս անգամ արդեն համաշխարհային ռեկորդը ներկայացնելու համար:
«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին». այս նշանաբանով մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության ՌԴ «Հմեյմիմ» ռազմաբազայում:
Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Փետրվարի 13-ից 17-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: