Նորություններ
Փետրվարի 15-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկեցին պատրաստության պլանով նախատեսված եռօրյա մարտավարաշարային պարապմունքները:
ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության ծրագրով փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:
Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:
Փետրվարի 14-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը:
ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբը փետրվարի 15-ին այցելեց ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Կարևորելով Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը՝ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց, որ 2014 թվականին մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման նպատակը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին Հայաստանի անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: