Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Փետրվարի 8-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:

ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱԼԲՈՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 7-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը նվիրված հուշանվերային ալբոմի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ

Օրը պարզ է, սառն ու արեւոտ: Հաղթահարում ենք երկար ճանապարհն ու վերջապես հասնում ՊԲ հարավարեւելյան սահման: Աստիճանները տանում են դիրքի կացարան, որը գյուղի համեստ տնակ է հիշեցնում: Առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իմ տեսած գետնատնակներից` պատերը շարված են տարբեր մեծության քարերով՝ իրար կապակցված ամուր շաղախով:

ԻՄԱՑԻՐ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԴ

Զրույց ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ՍԵՐԺ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ: