Նորություններ
2017թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հունվարի 16-ից 20-ը անցկացվեց գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:
Հունվարի 16-ից 20-ը 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավորությամբ անցկացվեց հրամանատարական հավաք զորամիավորման ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:
ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո հունվարի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը, որը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես նշել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը hունվարի 18-ին ընդունել է Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով անցկացված Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը, որի ընթացքում անցկացվել է երկու նիստ։