Նորություններ
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:
3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում հրաձգային և մոտոհրաձգային գումարտակների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ՝ ամբողջ անձնակազմի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ընդգրկմամբ:
Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի« Երևանի պետական համալսարանի և գիտական այլ հաստատությունների մի խումբ դասախոսներ ՀՀ և ԼՂՀ փոխգործակցության շրջանակում նոյեմբերի 19-ից 20-ը այցելեցին Արցախ, եղան պաշտպանության բանակի զորամասերում:
3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հենքի վրա անցկացվեց Տավուշի մարզի Ոսկեպար և Կոթի համայնքների պահեստազորայինների ուսումնական հավաք:
Օրերս 3-րդ բանակային զորամիավորումում պատրաստության պլանի համաձայն անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: