Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին անցկացվեց զորամիավորման ռազմական խորհրդի նիստ՝ ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին մարտական հերթապահության կազմակերպման և «հրամանատրում առաջադրանքի միջոցով» գործընթացի կատարելագործման ուղիները:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Ըստ պատրաստության պլանի՝ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնցում ներգրավված էին զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարությունը, վարչակազմերն ու շտաբները:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի անձնակազմը օրերս մասնակցել է ճամբարային հավաքի, որի շրջանակներում գումարտակի կազմով և հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք. Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: