Նորություններ
Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շարքում նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ:
5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 7-ից 11-ը զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:
Նոյեմբերի 12-ին Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։