Նորություններ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բարձրաստիճան սպայակազմի հետ սպարապետի հիշատակը հարգելու էին եկել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարտական պլանի համաձայն տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրելու աշխատանքների ավարտին այցելեցինք բանակային 1-ին զորամիավորման կազմում գործող գումարտակ (հրամանատար, փոխգնդապետ Արմեն Բալասյան), որտեղ մեծ թափով ընթանում էին սպառազինության ու տեխնիկայի սպասարկման ավարտական աշխատանքները:
Օրերս 4-րդ բանակային զորամիավորումում տեղի ունեցավ ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ամենօրյա գործունեության արդյունքների ամփոփում: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը` նշելով, որ զեկուցումների ժամանակ անկաշկանդ անդրադարձ կատարվի եռամսյակային գործունեության ընթացքում տեղ գտած թե՛ դրական, թե՛ բացասական միտումներին, որոնց վերացման համար պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:
Հոկտեմբերի 25-ին 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ամեն տարի նշվող Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը՝ նշելով տոնի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: