Նորություններ
Ղեկավարման համակարգը կատարելագործելու համար ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում տեղի են ունեցել նոր նշանակումներ, վերատեղաբաշխումներ: Կադրային փոփոխությունները չեն շրջանցել նաեւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանը: Այստեղ նորանշանակ է ոչ միայն հրամանատարը, այլեւ ղեկավար կազմի հիմնական կորիզը:
Ըստ ԶՈՒ անցկացված տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժության սցենարի, ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում, այն է՝ հյուսիսարևելյան սահմանի ողջ երկայնքով, սեպտեմբերի 7-ին, ժամը 6.00-ին հակառակորդը սանձազերծում է հարձակողական լայնածավալ ռազմական գործողություններ` կիրառելով օդուժ, տանկեր, հրասայլեր, այլ զինատեսակներ ու հետևակային ստորաբաժանումներ: Անխնա հրետակոծվում են անգամ սահմանամերձ բնակավայրերը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Երևանի տնտեսագիտական համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյա կյանքում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում է փաստում իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում: