Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելություն։

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ 3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 2016Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հուլիսի 16-ին ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման 2016թ. 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները:

«ArmHiTec-2016»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։ «ArmHiTec 2016» ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 13-15-ին` «Erevanexpo» ցուցահանդեսային համալիրում:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Բանակի կենտրոնական մարզական ակումբում զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ անցկացվել է ուսումնական հավաք, որին ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:

ՔԱՇԱԹԱՂ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ժամանակին ներկայացել եւ այժմ համալրել են հայոց բանակի շարքերը:

ԱՅՍ ԶՈՐԱԿՈՉՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է...

Վտանգի առկայությունը մեզ միշտ զգոն է պահում: Թեժ պահերին մեզ զանգում էին գյուղերից ու հարցնում՝ ի՞նչ վիճակ է: Երբ իմանում էին՝ լարված է, ասում էին. «Իմացե՛ք, մենք մեր տներից դուրս եկողը չենք: Չենք թույլ տա, որ թուրքը գա ու պղծի մեր հողը»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին գյուղացին զինվորին կանգնեցնում է, իր այգու բերքուբարիքից, բանջարեղենից` ամենաանհրաժեշտը տալիս է ու ասում. «Տղե՛րք ջան, մենք էստեղ ենք, հենց պետք լինենք՝ ձեն տվեք»: Սա հենց հայրենիքի հանդեպ սիրո ամենամեծ դրսևորումներից է: