Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

«Ռազմական պատմություն» թեմայով ամառային դպրոցի մեկնարկի կապակցությամբª հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց դպրոցի ունկնդիրներին և դասախոսական կազմին:

«ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ` ԱՌՈՂՋ ՀՈԳԻ»

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները: Հունիսի 26-ից հուլիսի 1-ն անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն մարզաձևերում անհատական և թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ և պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2016Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2016թ. ամառային զորակոչը: Այդ օրը տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՆ ԵՎ ՈՒՆԱԿ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը:

ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ, ՉԱՄՈՔՎՈՂ ՑԱՎ

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, հունիսի 29-ին «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

«ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ»

«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնությամբ հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին է փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիր: