Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՊԱՐՏՆԵՐԸ

Հրամանատարական կետում հանդիպում եմ փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանին: Նա հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Պետք է դիրք բարձրանանք` քառօրյա պատերազմի մասնակից զինվորների հետ զրուցելու: Երբ մոտենում ենք փոխգնդապետի` հարմար մի անկյունում քողարկված մեքենային, աջ և ձախ կողային մասերում նկատում եմ կրակոցների բազում հետքեր:

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸ

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Այսօր մենք անթաքույց հպարտությամբ ենք խոսում մեր ռազմաավիացիոն ուժերի մասին, սակայն մեզնից քչերն են հիշում, թե հեռավոր 1992թ.-ից սկսած մինչև օրս ինչ դժվարություններ է հաղթահարել և ինչ զոհողությունների գնով է կազմավորվել մեր ռազմական օդուժը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍ

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՎԻԵՆՆԱՅԻ 2011Թ. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Ադրբեջանը մասնակից երկրներին չի ծանուցել հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ

ՇՈՒՏՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը Ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շահագործման հանձնվելիք մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։

ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

Հունիսի 14-17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: