Նորություններ
Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր:
Իհարկե, խաղաղ պայմաններում պատերազմական հնարավոր բոլոր սցենարները լիովին կանխատեսելը կամ բոլոր խնդիրների լուծումները գտնելն անհնար է: Որքան էլ փորձենք ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցնել մարտական իրավիճակին, իրական հակառակորդի բացակայության պայմաններում գործնական ուսուցումը չի կարող ամբողջապես փոխարինել մարտական գործողությանը:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն է: Ամփոփիչ քննություններն ընդունում է գլխավոր ռազմական տեսչության համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովը:
Հունիսի 13-17-ը գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասում անցկացվում են ամփոփիչ քննություններ: Ի տարբերություն նախորդների՝ այս քննական շրջանը մեկնարկեց բարձր և տոնական տրամադրությամբ. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծի ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման գործընթացին ակտիվ մասնակցության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին զորամասի 21 ժամկետային զինծառայողներ: Մոտակա օրերին նրանց մեծ մասը կզորացրվի՝ իրենց հետ տանելով ոչ միայն մասնագիտական բարձր ունակություներ, այլ նաև վառ ու ջերմ հիշողություներ:
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտին՝ հունիսի 13-ին բանակային տարբեր ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումները:
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնեց Գերմանիա:
2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: