Նորություններ
Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հունիսի 3-ի վաղ առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ:
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների վերլուծությունը ցույց տվեց, որ մեր բուժանձնակազմը լուրջ քննություն է բռնել: Վերջին երեք տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ զորավարժությունները, հավաքները, միջոցառումները ուղղված էին բժշկական ողջ ծառայության մարտական պատրաստականության բարձրացմանը: Մշակել էինք բժշկական ապահովման մեր մոտեցումները և հիվանդների տարհանման վերաբերյալ մեր մեթոդները: Այնպես որ՝ անակնկալի չեկանք: