Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳԴՀ ՊՆ-ՈՒՄ ԵՎ ԱԳՆ-ՈՒՄ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն դոկտոր Ֆոն Գեյերի և ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ: Հանդիպումներին մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԱՆՍԱՍԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2016» ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Բանակցությունները կայացել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:

ՍԱՇԱՆ ՊԻՏԻ ՏՈՒՆ ՀԱՍՆԵՐ...

Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը: Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԷՆ ԵՎ ԱՌԱՋՆԱԳԾԷՆ

Անբացատրելի էր իմ զգացումը, երբ իմացայ, թէ լիբանանցի լրագրողներու հետ պիտի մեկնէի Արցախ։ Արդարեւ, 6 ապրիլ 2016-ի առաւօտեան կանուխ ժամերուն Պէյրութէն հասանք Երեւան, լիբանանեան LBCI հեռուստաընկերութեան լրագրողին եւ նկարիչին հետ: Իմ ներկայութիւնը թարգմանական եւ աշխատանքներու համադրման համար էր:

ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Գուցե ամենածանր, ամենավտանգավոր եւ դառը տարիները ազատամարտիկների համար միեւնույն ժամանակ ամենաերջանիկն էին: Նրանք միշտ ոգեւորությամբ են հիշում այդ օրերը: Գուցե նրանք իսկապես կարոտում են պատերազմը, որում հաղթել են, մի հացը տասնյակ կտորների են բաժանել ու կշտացել, գուցե, որովհետեւ այն ժամանակ երիտասարդ էին, ուժեղ: Չէ՛, հաստատ կարոտում են, որովհետեւ ուրիշ էին, բարձր էին, հպարտ էին… Եվ գուցե նաեւ այդ կարոտն է նրանց նորից ռազմադաշտ բերել… Նայում եմ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող, տարիքն առած ազատամարտիկներին, ու այս մտքերն են պտտվում գլխումս:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: