Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զինվորին շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախահարձակումը ԼՂՀ- ի դեմ, պատերազմի նոր էսկալացիան եւ ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործությունները դարձել են համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաները: Նկատվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրություն եւ չդադարող հոսք հակամարտության գոտի, հատկապես` Արցախ:
Գարունն ամեն տարվա պես իր թեւերն էր փռել լեռնային Շատին գյուղի վրա ու ամեն տարվա պես կարոտով նրան էր սպասում: Գյուղ բերող ճանապարհն էլ ամեն տարվա պես, «աչքը ջուր կտրած», նրան էր սպասում: Եվ կորստյան ցավից այդպես էլ չապաքինված` հարազատներն ու մերձավորները ամեն տարվա պես սպասում էին հավատով, որ նա անպայման տուն կվերադառնա: