Նորություններ
Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախահարձակումը ԼՂՀ- ի դեմ, պատերազմի նոր էսկալացիան եւ ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործությունները դարձել են համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաները: Նկատվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրություն եւ չդադարող հոսք հակամարտության գոտի, հատկապես` Արցախ:
Գարունն ամեն տարվա պես իր թեւերն էր փռել լեռնային Շատին գյուղի վրա ու ամեն տարվա պես կարոտով նրան էր սպասում: Գյուղ բերող ճանապարհն էլ ամեն տարվա պես, «աչքը ջուր կտրած», նրան էր սպասում: Եվ կորստյան ցավից այդպես էլ չապաքինված` հարազատներն ու մերձավորները ամեն տարվա պես սպասում էին հավատով, որ նա անպայման տուն կվերադառնա:
ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ (օրինական) թիրախներ:
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:
Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ: