Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԱՏՕ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԵՎԵԼ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ

ՆԱՏՕ-ն առաջարկում է Ռուսաստանին հետևել U-2 հետախուզական օդանավերով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի միացյալ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլոուն:

ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության բանակի մերձռազմաճակատային գոտում տեղակայված հեռահար հրետանային զորագնդերի ղեկավարությունը Հարավային Կորեայի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել «ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը վիրավորող» գործողությունների համար:

ՂՐՂԸԶՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուզբեկստանի և Ղրղըզստանի միջև սահմանապահ ծառայությունների ղեկավարների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրերի սահմանին իրավիճակը կարգավորվել է: Ուզբեկստանը հետ է քաշել տեխնիկան և զինծառայողներին:

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է  F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը ծրագրում է 2017 թվականին F-35 կործանիչներ տեղակայել Ճապոնիայի Իվակունի ծովային հետևակայինների բազայում:

ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է:

«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»

Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել:

ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտութան ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար: