Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-Ն ՋԱՆՈՒՄ Է ԽԶԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՊ-Ի ՄԻՋԵՎ ԿԱՊԸ

ԱՄՆ-ը աշխատում է խզել Թուրքիայի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև կապը։ Այդ մասին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:

ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը խոստացել է «պատասխան պատերազմ սկսել» Կորեայի Հանրապետության դեմ:

ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԸ

Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում:

Մեր երկրի ամենակարևոր, ամենաթանկ մարդը սահմանին կանգնած զինվորն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր զինվորը անհոգ լինի, հպարտ լինի ու զգա երկրի հզոր  շնչառությունն իր թիկունքին:

Մեր երկրի ամենակարևոր, ամենաթանկ մարդը սահմանին կանգնած զինվորն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր զինվորը անհոգ լինի, հպարտ լինի ու զգա երկրի հզոր շնչառությունն իր թիկունքին:

ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆԸ

2012 թվականին առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականի պայթյունից զոհվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Վարդանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով Վարդան Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԱԶԱ Է ՍՏԵՂԾԵԼ

Իսլամական պետության դեմ պայքարում տեղի անվտանգության ուժերին աջակցելու համար ԱՄՆ Իրաք է ուղարկելու Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսում տեղակայված 26-րդ ստորաբաժանումը: Զինվորականների հստակ թիվ դեռ չի հրապարակվել:

ՂՐՂԶԱ-ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է

Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունն Ուզբեկստանի հետ սահմանագոտում զրահատեխնիկա է տեղակայել: