Նորություններ
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022 թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
Նկարչուհի, խեցեգործուհի Լուսինե Մելիքյանի «Նամակ զինվորին» վերտառությամբ կտավը հուզեց ինձ: Նկարում պատկերված է գետնատնակ, որտեղ աթոռից խնամքով կախված է զինվորական համազգեստ, կողքին՝ զինվորական կոշիկներ, ավտոմատ, աթոռի վրա շոկոլադի տուփ կա, նամակ, աղջկա լուսանկար, իսկ զինվորը… չկա: Ես փնտրեցի, գտա կտավի հեղինակին, որ իմանամ, թե որտեղ է զինվորը…
Լուսանկարից ժպտացող գեղեցկադեմ երիտասարդը Դավիթ Համբարյանն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին, որի սխրանքների և անձնուրացության մասին հայրը` Մամիկոն Համբարյանն է պատմում: