Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐԸ՝ ԲԱՆԱԿԻՆ

Օգոստոսի երկրորդ կիրակին (այս անգամ՝ օգոստոսի 9), Հայաստանում նշում ենք Շինարարի օրը: Տոնը նշվում է՝ արժևորելու համար հայ շինարարի ու նրա աշխատանքի հանդեպ մեր ժողովրդի ունեցած մեծ հարգանքն ու ակնածանքը:

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ N ԶՈՐԱՄԱՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:

«ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԿՐԱԿ Է ՎԱՌՎՈՒՄ»

Զրույց Զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ

ԵՂԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԹՍ...

Երբ հուլիսի կեսերին մեր հերոս զինվորներն ու սպաները արիաբար դիմակայում էին Ադրբեջանի հերթական սադրանքին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ու զինվորական մասերի վրա, ես, ի տարբերություն շատ ընկերների ու բարեկամների, դույզն-ինչ չէի կասկածում, որ թուրքերը հերթական ջարդն են ուտելու և նահանջելու:

«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»

Զրույց վաստակավոր նկարիչ ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ հետ

«ՓԱՌՔՈ՛Վ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ...»

-Հողը ծարավ էր,- ասում է Հայկազ պապին ու բահով փոխում առվի հունը: Ջուրը գլգլալով հոսում է, թրջում հողի ճաքած շուրթերը: Ու հանկարծ տարիների հեռվից թրթռում, արթնանում է մի պատկեր՝ մի փոքրիկ այգի՝ կանաչի մեջ թաղված: