Ուշադրության կենտրոնում
Այս տարվա ապրիլի 7-ին ֆեյսբուքում հանդիպեցի գործընկերոջս՝ «Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Արման Բայրամյանի գրառմանը ասք հիշեցնող մի ճակատագրի՝ Արմանի ծնողների՝ Արցախյան պատերազմի թոհուբոհում ծնված մեծ սիրո պատմության վերաբերյալ…
Համազգեստի հանդեպ սերն ու նվիրումը փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը ժառանգել է հորից՝ պահեստի ավագ լեյտենանտ Էդիկ Հակոբյանից, որը երկար տարիներ անբասիր նվիրումով ծառայել է համակարգում, Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել մահապարտների ջոկատում:
Մի պահ ես մոռանում եմ, որ ռազմական բժշկի հետ եմ հանդիպելու: Մեկի, որը ծառայել է սահմանային զորամասերում, դիվերսիոն հարձակումներ է տեսել, դիպուկահարի գնդակից խոցված զինվորների է փրկել մահվան ճիրաններից:
Սահմանամերձ զորամասում վաղ առավոտից մեկնարկել է ուսումնական օրը: Կրակային պատրաստության դասաժամն է. ժամկետային զինծառայողները հրամանատարների ղեկավարությամբ ջանք չեն խնայում կրակի վարման իրենց հմտությունները հղկելու, կատարելագործելու համար, ձգտում են անվրեպ խոցել բոլոր թիրախները, գերազանցել սեփական արդյունքները:
Նրանք վճռական են ու կամային, հպարտ և ուժեղ, համարձակ ու սկզբունքային… Հայկական բանակում ծառայող աղջիկներն այսպիսին են, ոչնչով չեն զիջում տղաներին և նրանց հետ հավասար ծառայում են հայրենիքին:
Ուսադիրով կանայք բանակ չեն զորակոչվում, նրանք զինված ուժեր մտնում են բացառապես կամավոր: Նրանցից շատերը ներգրավված են ռազմաուսումնական հաստատություններում, կապի, բժշկական, պարենային կամ թիկունքային ծառայության մեջ: