Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԴԵՊԻ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ

Ես միշտ չափվում եմ ինձնից ուժեղի հետ: Ինձ իմ ուժերից վեր առաջադրանք եմ տալիս, հետո անխնա մղվում եմ այդ առաջադրանքը կատարելու: Ես մարտիկ եմ ու սիրում եմ հաղթել: Ծայրահեղ պահին ուժի ու կամքի նոր աղբյուրներ են բացվում քո մեջ:

Գնդապետ Ուոլթեր Փոլ Դևենփորթ, բժշկության դոկտոր (1887-1956թթ.): Որպես ԱՄՆ բանակի բժշկական կորպուսի երիտասարդ մայոր, դոկտոր Դևենփորթը Մեծ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ամերիկյան օգնության վարչության կազմում մեկնեց Հայաստան` սովը, թերսնումը, լայնորեն տարածված հիվանդությունները դադարեցնելու նպատակով: Ամերիկյան օգնության վարչությունը ղեկավարում էր ապագա նախագահ Հերբերտ Հուվերը:

1919թ. Հերբերտ Հուվերը բանակին խնդրեց իրագործել այն, ինչը հետագայում կկոչվեր ազգաշեն առաքելություն:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ, ԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼԻ...

Օրերս «Սիսական» գունդը նշեց իր կազմավորման 26-ամյակը: Զորամասը հարուստ պատմություն ունի, ձեւավորվել է կամավորական ջոկատների հենքի վրա, մասնակցել մարտական տարբեր գործողությունների:

ՄԻ ՄԵ՜Ծ ՏՈՊՐԱԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻՆ՝ ՏԻԿԻՆ ԱՆՈՒՇԻՑ

Տիկին Անուշը խնամքով զույգ-զույգ դասավորել է իր ձեռքի աշխատանքը` բրդյա տաքուկ գուլպաները՝ յուրաքանչյուր զույգի ներսում թղթին փակցնելով ոտքի համապատասխան համարը. նրա նվերն է մարտական հենակետում կանգնած զինվորներին:

40 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ...

Զրույց ՊՆ Կենտրոնական հոսպիտալի էնդոսկոպիկ կաբինետի պետ Սամվել Գրիգորյանի հետ

ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՏՈՒՆԸ, ՀՈՂԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անձնակազմը շարված է շարահրապարակում: Մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների հետ մինչ այդ անցկացվել են գործնական պարապմունքներ: