Ուշադրության կենտրոնում
Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Ռազմական ավիացիայի ներկայիս խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցեցինք ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ:
Հանրապետությունում շուտով կմեկնարկի ամառային զորակոչը:
Զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք Արարատի մարզի զինկոմիսարիատ: Նախկինում գործող Արտաշատի, Մասիսի եւ Արարատի զինվորական կոմիսարիատները արդեն մեկ տարի է՝ վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում՝ Մասիսում եւ Վեդիում, ներկայումս գործում են բաժանմունքներ:
Նրանցից նախ և առաջ դիմացինի ցավը համապրելու, այն մեղմելու ունակություն է պահանջվում: Իզուր չէ, որ առաջին քույրերն սկսել են գործել եկեղեցու հովանու ներքո և կոչվել են «գթության քույրեր»: Բժշկի աջ ձեռքը լինելուց զատ, բուժքույրերը գործ ունեն տարբեր ծանրության հիվանդների հետ, որոնք նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն:
Մարտական դիրքի վերջին հենակետում անձնակազմը հսկում է հակառակորդի միանգամից մի քանի հենակետերի շարժն ու գործողությունները, հայ դիրքապահների նշանառության ներքո են նաև հակառակ կողմի ենթակառուցվածքները, կարևոր նշանակության օբյեկտները։
Արաքս գետի ձախ ափին է Փոքր Վեդին, բիբլիական Արարատի հայացքի ներքո: Քաղաքի մշտական աշխույժ եռուզեռից հետո մի փոքր անսովոր է գյուղի լռությունը, փողոցները գրեթե դատարկ են, մեծ ու փոքր վաղ առավոտից դաշտերում են:
Հայաստանում լույս տեսավ ֆրանսիացի գրող, դերասանուհի Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ: Ինչպես նշում է Նոբելյան ակադեմիայի անդամ Հորաս Էնգդալը գրքի նախաբանում, այս գեղարվեստական վավերագրության հիմքում ցեղասպանության ու տեղահանության միջով անցած Սրբուհի մեծ մայրիկի եղերական պատմությունն է՝ ջարդերի ժամանակ, աքսորի ճանապարհին գրված նրա օրագրի ու թոռնուհու՝ Աննիի մանկական վերհուշների տեսքով: