Ուշադրության կենտրոնում
Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:
Նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովում
(Մոսկվա, 25 ապրիլի)
…Անտառամիջյան ոլորապտույտ ճանապարհը ձգվում է դեպի վեր, և քեզ թվում է, թե այն անվերջանալի է: Անձրևն իր գործն արել էր, տեղ-տեղ քանդելով այն, ճանապարհին առաջացնելով խորխորատներ, ինչն ավելի էր դժվարացնում վերելքը: Զիվորական «Ուազիկը» ծառս էր լինում և ուժգին տարուբերվում մերթ աջ, մերթ ձախ, թվում էր, ուր որ է՝ կթռչես մեքենայի խցից: Միայն վարորդի փորձառության ու արհեստավարժության շնորհիվ հաղթահարվեց վերելքը: Մայիսի նյարդերն ավելի ամուր դուրս եկան, քան մերը:
Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում, նախապես ընտրված վայրում ծավալվել է դաշտային հոսպիտալը: Շուտով կմեկնարկի ռազմաբժշկական գումարտակի զորավարժությունը: Անձնակազմից ձևավորվում են աշխատանքային խմբեր, պատրաստվում է տեսակավորման հրապարակը: Շարժական հոսպիտալի բոլոր բաժանմունքները կահավորված են և պատրաստ վիրավորների ընդունմանը: