Ուշադրության կենտրոնում
Ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Էդգար Ավետիսյանը արդեն 20 տարի է, ինչ զինված ուժերում է: Ծառայել է տարբեր զորամասերում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Էդգարը վստահ է` կամքի ուժով և ոգին միշտ բարձր պահելով` ցանկացած դժվար գործ կարելի է հեշտությամբ հաղթահարել:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ
Պատերազմի և խաղաղության ոտնահետքերը ձգվում ու ավարտվում են 116-ում: Սա մարտական հենակետի նախկին համարն է: Թիվն արդեն փոխված է, ինչպես դիրքը, դիտակետը, խրամատը: Ոտնահետքերն էլ ֆիզիկապես չկան, հողը հարթ ու պարարտ է՝ հաղթանակի համար: Հողը պարարտ է, անպարտ է, որովհետև սնվել է արյունով, ամրացել մարտիկների ոտնահետքով:
«Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց զորամիավորումների «Լավագույն հրետանային մարտկոց» մրցույթը: Մարտական կրակով ուղեկցվող համառ մրցապայքարի արդյունքներով որոշվեց լավագույնը: