Ուշադրության կենտրոնում
Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:
Դեկտեմբերի 24-ից 25-ը անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:
«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի խոր թիկունքում տեղակայված թիրախների, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղիների խոցման համար:
Նոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Այդինյանի ղեկավարությամբ Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում էր՝ մասնակցելու հասարակայնության հետ կապերի հարցերի շուրջ քննարկումներին:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը բացազատված են: Երկու դիվիզիոնների ստորաբաժանումներն արդեն զբաղեցրել են մեկնարկային դիրքերը: Հրթիռային հսկաները ելման դրություն են առել. րոպեներ անց սկսվելու են կրակային վարժանքները:
Զորավարժարաններից մեկում ճամբարային հավաքներ են: Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտները: Արդեն մի քանի օր բանակի ապագա մոտոհրաձիգներն ու հրետանավորները տարաբնույթ ուսումնական խնդիրներ են կատարում դաշտային պայմաններում: