Ուշադրության կենտրոնում
Արագ ու աննկատ՝ այսպես են գործում մեր զինված ուժերի հետախույզները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց տարբերանշանին չղջիկ է պատկերված: Այսուհետ առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները կունենան նաեւ իրենց ռազմադրոշը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ մասնագիտության բացառիկ հատկանիշները արժեւորելու, հետախուզության վարչության համաբանակային ձեռքբերումների շարունակականությունը ապահովելու, նոր նվաճումների մղելու նպատակով նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին հանձնեց նորաստեղծ ռազմադրոշը:
«Մխրճված հակառակորդի ջախջախում, առաջնագծի վերականգնում, հարձակման զարգացում եւ բարենպաստ բնագծերի գրավում». պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության թեման էր: Մարտավարական զորավարժությունների գլխավոր ստուգատեսին հետեւում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Յուրաքանչյուր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապահովում է գրագետ ռազմական հետախուզությունը: Այն հայթայթում է հստակ տեղեկություններ հակառակորդի ուժերի եւ միջոցների մասին, ապա դրանց հիման վրա ընդունվում են ճիշտ որոշումներ: Ով տեղեկացված է՝ նա պաշտպանված է:
Սվերդլովսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժությունը:
-Դավի՛թ, շնորհավորում եմ: Դու հերթական հաղթանակը տարար, բայց հավանաբար այն ամենահիշվողներից է լինելու, նախ այն պատճառով, որ բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեցիր Թուրքիայում, այն էլ՝ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցումներին. չէ՞ որ դու զինվոր ես, եւ ծառայությունը, հավանաբար, խլում է ամբողջ ժամանակդ: