Ուշադրության կենտրոնում
Չդադարող մարզումներ եւ ծրագրով նախատեսված դասընթացներ. հյուսիսարեւելյան զորամասում ուսումնական փուլը ակտիվ ընթացքի մեջ է:
Հնագետ Հակոբ Սիմոնյանի աշխատասենյակում նախշազարդ սափորները միանգամից են գրավում ուշադրությունս: Դժվար թե որեւէ իր պատահաբար տեղ գտնի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենի սեղանին:
«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով ժայռակերտ աստիճաններին:
Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։