Ուշադրության կենտրոնում
Վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը զինկոմիսարիատի բակ: Մի օր է, երբ զորակոչիկ ունեցող հարազատների բոլոր զգացմունքները միախառնվել են՝ մի կողմից հպարտությունը, որ իրենց զավակն այսօրվանից հայրենիքի պաշտպան է դառնալու, մյուս կողմից այն, որ երկար ժամանակով տղաների հետ անմիջական շփման հնարավորություն չեն ունենալու: Զորակոչիկները սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Մոտենում եմ:
Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:
Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից:
Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում:
Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ: