Ուշադրության կենտրոնում
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:
Գնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրետանային զորամասի հրամանատար է: Նա հայկական սպայական դպրոցի առաջին շրջանավարտներից է: Այսօր նրա եւ նրա սերնդակիցների շուրջ է ձեւավորվում նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը:
Օրերս Արցախի առաջնագիծ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա ծանոթացել է ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինժեներական, զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ:
Նորընծա սպաների ճանապարհը դեպի զորքեր, դեպի առաջնագիծ, դեպի հերոսական արյամբ գծված Հայրենիքի սահմանը սկսվեց մեր հաղթանակի խրհրդանիշ Սարդարապատից: Ու երկնառաք ցնծության զանգերը միասնության պատգամ են ու հաղթանակի ավետիս:
Օգոստոսի 22-ից 25-ը անցկացվեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:
Սպաներն իրենց հետագա ծառայության վայր մեկնելուց առաջ հնարավորություն ունեցան հանգստանալու, լիցքաթափվելու, հարազատների հետ միասին ներկա լինելու ճանաչողական, մշակութային իրադարձությունների: Մեր հասարակությունն էլ ևս մեկ անգամ համոզվեց, որ ավելի ու ավելի է արժևորվում հայ սպայի կերպարը, կարևորվում նրա դերակատարումը:
Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, որը Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով: