Ուշադրության կենտրոնում
Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։
Երեւան, Հալաբյան փողոց, 44 շենք. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը քսանչորս տարի այս հասցեում է ընդունել իր սաներին: 1400 պատանիներ կրթվել, կոփվել, զինվորական կյանքի առաջին քայլերն են կատարել այս ուսումնական կենտրոնում: Սեպտեմբերի մեկին նորից շարահրապարակում տոնական համազգեստով ու զգաստ կեցվածքով կանգնել էին ռազմամարզական վարժարան ընդունված 210 մոնթեականները, բայց արդեն երեւանյան կրթահամլիրին հրաժեշտ տալու նպատակով: Նրանք տեղափոխվում են Դիլիջան:
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ հետ
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։
Սեպտեմբերի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։ Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը: