Ուշադրության կենտրոնում
Զինվորական մեքենան անցնում է թփառատ լեռնադաշտերով: Բարձրանում ենք հյուսիսարեւելյան դիրք՝ զինվորներին տեսնելու: Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը աչքերը ճանապարհի հեռուն է սեւեռել: Պտտում է ղեկը՝ թեւքերը քշտած: Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում նրան. մեքենան սահում է: Նա լո՞ւրջ է, խստադե՞մ, թե՞ համարձակ դեմքն ակոսած փոքրիկ խորշոմնե՞րն են այդպիսի տպավորություն ստեղծում:
Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները:
«Հայ զինվորի» յուրաքանչյուր նոր համար հոբելյանական է, իրադարձություն ոչ միայն մեր ներկա իրականության, այլեւ՝ հատկապես ու մասնավորապես ապագայի համար, որովհետեւ գալիքի ընթերցողը Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթի միջոցով պիտի իմանա ճշմարտությունը հայկական բանակի ստեղծման, կայացման ու ամրապնդման, հաղթանակների ու անխուսափելի դժվարությունների, ի վերջո ազգային պետականության պատվարն ու գրավականը դառնալու վերաբերյալ: