Ուշադրության կենտրոնում
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի նախապատրաստական գումարտակի զորանոցներում նորից աղմկոտ է՝ հերթական համալրումն է: Հենց այստեղ են ուսումնական մի քանի ամիսների ընթացքում անփորձ նորակոչիկներից բանիմաց ու կարող զինվոր կոփում: Այստեղ են երիտասարդները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում:
Հուլիսի 11-ից 13-ը «Զառ» ուսումնական կենտրոնում խաղաղապահ գործողությունների սցենարով եռօրյա զորավարժություն անցկացվեց: Ներգրավված էին Խաղաղապահ բրիգադի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկի շուրջ 500 զինծառայողներ, ռազմական ու բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները: Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է. նորակոչիկներին դիմավորում-ընդունումից սկսած՝ մինչեւ ծառայավայր մեկնումը:
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: