Ուշադրության կենտրոնում
Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են 19 երկրների թիմեր` 3 անձնակազմով: Տանկային բիաթլոնի հայկական անձնակազմն ամենաերիտասարդն է:
Զինվորական մեքենան անցնում է թփառատ լեռնադաշտերով: Բարձրանում ենք հյուսիսարեւելյան դիրք՝ զինվորներին տեսնելու: Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը աչքերը ճանապարհի հեռուն է սեւեռել: Պտտում է ղեկը՝ թեւքերը քշտած: Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում նրան. մեքենան սահում է: Նա լո՞ւրջ է, խստադե՞մ, թե՞ համարձակ դեմքն ակոսած փոքրիկ խորշոմնե՞րն են այդպիսի տպավորություն ստեղծում:
Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները: