Ուշադրության կենտրոնում
Ավագ լեյտենանտ Հայկ Ալեքսանյանի մասին զորամասում առանձնակի ակնածանքով են խոսում: Հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննիսյանը երիտասարդ սպային բնութագրելիս շեշտում է. «Ծառայում է մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով:
Սուրճս առել, նստել եմ գետնատնակի կողքի փայտաշեն տաղավարում: Արդեն չորս հոգու հետ հարցազրույց եմ արել, ու ինչպես հոգնելիս լինում է սովորաբար, ասես գլուխս թանձր մառախուղ լցրած լինեն: Այս վիճակից դուրս գալու համար 10-15 րոպեանոց լռություն է պետք: Հաճույքով կփակեի աչքերս, բայց Ջեկոն անհանգիստ պտտվում է շուրջս:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հունիսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է առաջնագծում տիրող իրավիճակին, ադրբեջանական կողմի սադրիչ հարձակումներին եւ հայկական կողմի պատասխան գործողություններին:
Զորամասից մարտական հենակետ տանող ոլորապտույտ ճանապարհին եղանակը մի քանի անգամ փոփոխվում է. պայծառ արևին փոխարինելու է գալիս տեղատարափ անձրևը, կարկուտը: Մեր վարորդը` ժամկետային զինծառայող Հայկը, որն իր գործի վարպետն է, ճարպկորեն մեքենան վարում է կիրճի եզրով՝ հաղթահարելով ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածները:
Մայիսի 14-ից 26-ը պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների ու Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 30-ից ավելի սպա-հոգեբաններ անցան վերապատրաստման դասընթաց: