Ուշադրության կենտրոնում
Մոսկվայում կայացել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 25-ին անցկացվեցին ստուգողական պարապմունքներ ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։
Պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին կազմակերպել էր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ: