Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ:
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է մամուլի ասուլիս:
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման է ներկայացրել «Պատիվ ունեմ» նոր ծրագիրը, որի նպատակն է շաղկապել բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ: