Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։
Պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին կազմակերպել էր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ:
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: